Մենք Իանի հետ 30 մլրդ դոլարի գործարքի կնքման հնարավորությունը չենք քննարկում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե իր վարչակազմը քննարկել է Իրանին քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագիր ստեղծելու համար 30 մլրդ դոլար տրամադրելու հարցը։
«Լրատվամիջոցների ֆեյք լուրերը տեղեկացրել են, որ նախագահ Թրամփը ցանկանում է Իրանին 30 մլրդ դոլար տրամադրել քաղաքացիական միջուկային օբյեկտներ կառուցելու համար։ Երբեք չեմ լսել այդ անհեթեթ գաղափարի մասին։ Պարզապես ֆեյք լուրերի հերթական ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆ է։ Այդ մարդիկ ՀԻՎԱ՛ՆԴ են»,- գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։