երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մենք Եվրոպայի հետ ընդհանուր ապագա ունենալ չենք կարող. Էրդողան

Մենք Եվրոպայի հետ ընդհանուր ապագա ունենալ չենք կարող. Էրդողան

TRT World forum-ի ժամանակ Էրդողանն անդրադարձել Եվրոպայի հետ Թուրքիայի ունեցած հարաբերություններին և F-16 կործանիչներին։ Մասնավորապես նշել է, որ Եվրոպան լքել է իրենց (Թուրքիային-խմբ․) և միայնակ թողել ահաբեկչության դեմ պայքարում, և դա երբեք չի մոռացվի, գրում է ermenihaber.am-ը:

«Եվրոպական Միությանը լիարժեք անդամակցությանը մեր դեմ կիրառվող մի շարք էմբարգոներն անգամ չեմ էլ հաշվում։ ՆԱՏՕ-ում միասին ենք, այդքան զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա ինչպե՞ս ես ուղարկում։ Ասում են, թե չկա նման բան։ Ահաբեկիչների դեմ մեր պայքարում մեզնից հաշիվ ոչ ոք չի կարող պահանջել»,- ասել է նա։

Խոսելով F-16 կործանիչների մասին՝ Էրդողանն ասել է, որ անընդունելի է համարում Էգեյան և Միջերկրական ծովերում «Հունաստանի սադրիչ» գործողություններին աջակցելը։ Այնուհետև վրդովված ավելացրել է, որ իրենք ԱՄՆ-ին փոխանցել են F-16 կործանիչների գումարը, բայց մինչ օրս չեն կարողացել լուծել այդ հարցը, մինչդեռ Հունաստանն ԱՄՆ-ից զենք է ստանում ապառազմականացված կղզիներում տեղակայելու համար։

 

  • Կիսվել: