հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մենք երբեք չենք նահանջելու. Մակրոն

Մենք երբեք չենք նահանջելու. Մակրոն

Մենք երբեք չենք նահանջելու․ ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
 
"Մենք երբեք չենք նահանջելու։
Մենք փայփայում ենք ազատությունը, երաշխավորում ենք հավասարությունը ,ապրում եղբայրության մեջ:
Մերը բռնակալության ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:
Մենք շարունակելու ենք։
 
 Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները` խաղաղության ոգուն համահունչ։
 Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:
 
Մենք շարունակելու ենք։
Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին",- ասվում է նրա գրառման մեջ։
 
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը կրին վիրավորել է Մակորնին․

«Մակրոնն օր ու գիշեր Էրդողանի մասին մտքերով է տարված, այդ պատճառով նրան իսկապես անհրաժեշտ է ենթարկվել հոգեբանական հետազոտության», -ասել էր։ 

Նշենք, որ օրերս արված նմանատիպ հայտարարությունը պատճառ էր դարձել, որ Ֆրանսիան իր դեսպանին Թուրքիայից հետ կանչի խորհրդակցության նպատակով։

  • Կիսվել: