շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկնարկել են «Աթաթուրք 2023» թուրք-պակիստանյան համատեղ զորավարժությունները

Մեկնարկել են «Աթաթուրք 2023» թուրք-պակիստանյան համատեղ զորավարժությունները

Պակիստանի Հայբեր Պահտունհվա նահանգում մեկնարկել են «Աթաթուրք 2023» թուրք-պակիստանյան համատեղ զորավարժությունները, տեղեկացնում է Anadolu-ն։

Նշվում է, որ զորավարժությունները կշարունակվեն երկու շաբաթ։ Դրանց նպատակն ահաբեկչության դեմ պայքարի համար համատեղ քայլերի մշակումն է։

Թուրքիայում և Պակիստանում համատեղ զորավարժություններն անցկացվում են 1998 թվականից՝ երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ։ Թուրքիայում անցկացվող զորավարժությունները կոչվում են «Ջիննահ», իսկ Պակիստանում՝ «Աթաթուրք»։

  • Կիսվել: