երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մայքլ Փենսը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

Մայքլ Փենսը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը նախընտրական մրցավազքին։ Ժողովրդին դիմելիս նա պարզաբանել է, որ «հիմա իմ ժամանակը չէ»։ 

Փենսն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու է «Հանրապետական» կուսակցության կողմից որպես թեկնածու և մարտահրավեր է նետելու իր նախկին ղեկավարին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ով նույնպես առաջադրվում է որպես թեկնածու և ակնհայտ առաջատար է հանրապետականների առաջադրման հարցումներում։

Փենսը զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը 2017-2021 թվականներին, երբ Թրամփը նախագահի պաշտոնում էր։

  • Կիսվել: