երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Մասնագիտական քննարկումներ են տեղի ունեցել ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ. իրանցի նախարար

Մասնագիտական քննարկումներ են տեղի ունեցել ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ. իրանցի նախարար

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ասել է.«Ուկրաինական ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հետաքննություններն իրականացվել են ամսնագիտական մակարդակում», գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը, պատասխանելով ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ այդ երկրին ներկայացրած Իրանի վերջնական զեկույցի կարևորության մասին «Իրան Պրես» լրատվական գործակալության տված հարցին, ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին ասել է.«Ինքնաթիռ արտադրողն ու ուկրիանական կողմը ներգրավված են եղել ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության գործընթացում»:

Նա հավելել է.«Ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն ավարտվել է, և վերջնական զեկույցը ներկայացվել է բոլոր պաշտոնյաներին, և շուտով այն Իրանի քաղաքացիական ավիացիոն համակարգում հասանելի կլինի բոլորի համար»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի հունվարի 8-ին Ուկրաինայի ավիաուղիներին պատկանող ուղևորատար ինքնաթիռը կործանվեց Թեհրանի մերձակայքում, որի հետևանքով զոհվեցին ինքնաթիռում գտնվող 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները։

 

  • Կիսվել: