երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Կարևորվել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը

Կարևորվել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդման թեմային։

Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի։

  • Կիսվել: