Ջասթին Գեյջին փորձում է խուսափել ինձնից. Արման Ծառուկյան
UFC-ի թեթևքաշային կարգի երկրորդ չեմպիոն Արման Ծառուկյանը (Հայաստան) խոսել է UFC-ի գործող թեթևքաշային չեմպիոն (70 կգ), ամերիկացի Ջասթին Գեթջիի հետ հնարավոր մենամարտի մասին։
«Ջասթին Գեյջին փորձում է խուսափել ինձնից։ Հիմա նա խոսում է կարիերան ավարտելու մասին։ Կամ UFC-ն նրան կառաջարկի այնպիսի գումար, որից նա չի կարողանա հրաժարվել և կհամաձայնի մենամարտին, կամ նա վերջնականապես կհեռանա։
Ինձ ասել են, որ այս հարցում պարզություն կլինի նոյեմբերի վերջին», - ասել է Ծառուկյանը Helen Yee Sport յութուբյան ալիքի եթերում։
Գեյջին այս ամռաննը Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած չեմպիոնական մենամարտում հաղթել էր Իլիյա Տոպուրիային։



