կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Մարտի 2-ին Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների մեկնարկից ի վեր լիբանանցիների շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 4362-ի

Մարտի 2-ին Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների մեկնարկից ի վեր լիբանանցիների շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 4362-ի

Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված ինտենսիվ ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի, հայտարարել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մարտի 2-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր լիբանանցիների շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 4362-ի, իսկ վիրավորներինը՝ 12378-ի»:

Առողջապահության նախարարությունը նշել է, որ չնայած հունիսի 19-ին երկու կողմերի կողմից հայտարարված հրադադարին՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել լիբանանյան քաղաքներին։

 

 

  • Կիսվել: