շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մակրոնը քննադատել է Մեծ Բրիտանիային Ուկրաինայից փախստականներին անբավարար օգնելու պատճառով

Մակրոնը քննադատել է Մեծ Բրիտանիային Ուկրաինայից փախստականներին անբավարար օգնելու պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Մեծ Բրիտանիայի կառավարությանն այն բանի համար, որ վերջինը չի կատարել իր «վիթխարի հայտարարությունները» ուկրաինացի փախստականներին օգնելու վերաբերյալ, տեղեկացրել է PA Media-ն։

Նրա մեկնաբանությունները հնչել են երկրի կառավարության՝ Կրեմլի վրա էլ ավելի մեծ ճնշում գործադրելու մտադրության ֆոնին։

Ուրբաթ ելույթ ունենալով Վերսալում ԵՄ գագաթաժողովի ավարտին՝ Մակրոնը քննադատել է Մեծ Բրիտանիայի վիզային քաղաքականությունը, որը պահանջում է հայտատուներից անձամբ ձեւակերպել  վիզաները Բրյուսելում կամ Փարիզում։

Համաձայն The Guardian պարբերականի տեղեկատվության՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ դա էլ ավելի կդժվարացնի նրանց դրությունը, ովքեր փախչում են պատերազմից։

«Չնայած բոլոր վիթխարի հայտարարություններին... բրիտանական կառավարությունը շարունակում է կիրառել գործող կանոնները, որոնք նշանակում են, որ նրանք չեն ընդունում ուկրաինացի փախստականներին, ովքեր ցանկանում են հայտնվել բրիտանական հողում՝ հայտարարելով, որ ստիպված են հաղթահարել հարյուրավոր կիլոմետրեր, որպեսզի վիզայի համար հայտարարություն տան»,- ասել է նա։

«Ես հույս ունեմ, որ ուկրաինացի կանանց եւ տղամարդկանց, որոնք սարսափ են ապրել եւ հատել են Եվրոպան, որպեսզի հասնեն իրենց ընտանիքներին Մեծ Բրիտանիայի տարածքում, ավելի լավ կվերաբերվեն»,- ավելացրել է Ֆրանսիայի նախագահը։

Ի պատասխան Մակրոնի ելույթի՝ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը կրկնել է երկրի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելի խոսքերը, որն ասել էր. «Հիմա մենք արագացնում եւ պարզեցնում ենք գործընթացը՝ վերացնելով վիզային կենտրոններում ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը նրանցից շատերի համար, ովքեր վտանգավոր ճամփորդություն են կատարում Եվրոպայով այստեղ հասնելու համար»։

  • Կիսվել: