Մակրոնը պատրաստ է Թրամփի հետ աշխատել ուկրաինական ենթակառուցվածքների վրա հարվածների մորատորիումի շուրջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին աշխատել ուկրաինական ենթակառուցվածքների վրա հարվածների մորատորիումի համաձայնեցման ուղղությամբ։
«Մենք միասին կաշխատենք, որպեսզի հասնենք Ուկրաինայում էներգետիկ օբյեկտների և քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների մորատորիումին», - գրել է նա X սոցիալական ցանցում՝ Նյու Յորքում Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։
Նաև Մակրոնը հանդես է եկել «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման պայմանների վերաբերյալ լուրջ բանակցությունների» օգտին։



