կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Մակրոնը ներկա կլինի Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը

Մակրոնը ներկա կլինի Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 14-ին կժամանի Քաթար՝ Ֆրանսիայի հավաքականի մասնակցությամբ կիսաեզրափակիչ փուլի խաղին ներկա գտնվելու համար: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան, տեղեկացնում է France info-ն:

«Ես կրկին կժամանեմ Կատար չորեքշաբթի օրը նախագահի հետ: Ուղևորության մանրամասները մշակվում են: Նա ստանձնել է այս պարտավորությունը և հաճույքով կկատարի այն»,- ասել է սպորտի նախարարը:

Նշենք, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ ՔաԹարում 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը՝ շաբաթ օրը քառորդ եզրափակչի խաղում 2:1 հաշվով հաղթելով Անգլիային։

 

  • Կիսվել: