Ալյասկայում կհանդիպեն Մակրոնն ու Զելենսկին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պլանավորել են հանդիպում անցկացնել Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո, հայտնում են Ելիսեյան պալատից, տեղեկացնում է BFMTV-ն:
«Նախագահ Մակրոնը և նախագահ Զելենսկին համաձայնել են հանդիպել Ալյասկայից հետո համապատասխան ժամանակին»,-ասել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:
Հանդիպման ամսաթիվը և վայրը հայտնի չեն։ Բացի այդ, Մակրոնը և Զելենսկին կրկին զրույց են ունեցել Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովից առաջ։


