չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մակրոնն Ուկրաինայում հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը համարում է բանակցությունները

Մակրոնն Ուկրաինայում հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը համարում է բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի հակամարտության կարգավորման միակ ճանապարհ է անվանել բանակցությունները:

«Լուծում գտնելու միակ ճանապարհը բանակցություններն են. ես ռազմական տարբերակ չեմ տեսնում»,- ասել է Մակրոնը, միաժամանակ խոստացել, որ այդ հարցում ճնշում չի գործադրի Կիևի վրա։

«Ուկրաինացիներն իրենք պետք է որոշում կայացնեն»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ նշել է, որ բանակցություններն օրակարգում չեն լինի, քանի դեռ Ռուսաստանի իշխանությունները հետաքրքրություն չեն ցուցաբերում դրանց նշանակալի արդյունքի նկատմամբ։ Նրա խոսքով՝ դիվանագիտության արժեքները կարևոր են ցանկացած հակամարտության լուծման համար, եթե ներգրավված կողմերը դրանում շահագրգռված են։

  • Կիսվել: