երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՄԱԿ-ը շարունակում է իր գործունեությունն Ուկրաինայում

ՄԱԿ-ը շարունակում է իր գործունեությունն Ուկրաինայում

Միացյալ ազգերի կազմակերպությունը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում՝ երկրում անվտանգության վատթարացման պատճառով: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես կարող եմ հաստատել, որ ՄԱԿ-ը չի դադարեցրել իր գործունեությունն Ուկրաինայում՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղեկություններ են տարածվել այն մասին, իբրև թե անվտանգության խնդիրներից ելնելով՝ ԿԽՄԿ-ն դադարեցնում է իր գործունեությունն Ուկրաինայում, սակայն կառույցը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ դադարեցումը եղել է ժամանակավոր:

  • Կիսվել: