հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Բրիտանիան Ուկրաինային կհատկացնի 300 միլիոն եվրո՝ Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար

Բրիտանիան Ուկրաինային կհատկացնի 300 միլիոն եվրո՝ Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար

Բրիտանիան Ուկրաինային կհատկացնի 300 միլիոն եվրո՝ Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:

Մասնավորապես նշվում է, որ ֆինանսավորումը թույլ կտա Ուկրաինային մինչև 2029 թվականը ձևավորել շվեդական 16 բազմաթիրախային Gripen E կործանիչներից բաղկացած էսկադրիլիա։

Օգնության փաթեթը ներառում է նաև օդաչուների և ինժեներատեխնիկական անձնակազմի պատրաստում, սիմուլյատորների, պահեստամասերի և այլ սարքավորումների մատակարարում, որոնք անհրաժեշտ են ինքնաթիռները շարք մտցնելու և առաջնագծում դրանք կիրառելու համար:

Ավելի վաղ պաշտպանական ոլորտի մասնագիտացված հրատարակությունները Ուկրաինային 16 Gripen E կործանիչների մատակարարման պայմանագրի ընդհանուր արժեքը գնահատել էին 2,2 մլրդ եվրո։

Ինչպես նշվում է՝ հայտարարությունը տարածվել է Սթարմերի՝ Կիև կատարած այցի ժամանակ, որը նրա վերջին արտասահմանյան այցն է որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Նա պետք է լքի իր պաշտոնը հուլիսի 20-ին։

  • Կիսվել: