հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա

Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի նախագահի մամուլի ծառայության տելեգրամյան ալիքից։

՛՛Այսօր Բելառուսի նախագահին սպասում են մերձմոսկովյան Զվյոզդնի քաղաքում։ Լուկաշենկոն կայցելի տիեզերագնացների պատրաստման կենտրոն՛՛,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լուկաշենկոն Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում կայցելի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական կենտրոն։ Զվյոզդնի քաղաքում անցկացվում է Բելառուսից տիեզերագնաց թեկնածուների ընտրությունը։ Լուկաշենկոն կծանոթանա կենտրոնի աշխատանքին, հավաքագրման համակարգին եւ տիեզերագնացների պատրաստմանը, կքննարկի տիեզերական ոլորտում ռուս-բելառուսական համագործակցության հեռանկարները։

Դեկտեմբերի 26-27-ը Բելառուսի նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին:

  • Կիսվել: