շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Դա ուղղակի խոզություն է». Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է արևմտյան պատժամիջոցներին

«Դա ուղղակի խոզություն է». Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է արևմտյան պատժամիջոցներին

Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Արևմուտքի բոլոր պատժամիջոցներն անօրինական են:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նա ընդգծել է, որ «դա ուղղակի խոզություն է»։ Լուկաշենկոն նաև ասել է, որ Արևմուտքի պատժամիջոցները «հնարավորությունների ժամանակ են»:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, համագործակցության զարգացումը, պատժամիջոցների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը։ Օրակարգում է նաեւ Ուկրաինայում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Սա Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների՝ տետ-ա-տետ արդեն երկրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում։ Նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի կեսերին Մոսկվայում։ Այդ պահից ի վեր առաջնորդները բազմիցս զրույցել են հեռախոսով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: