կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Լուկաշենկոն ասել է, որ ինքն է Ռուսաստանից միջուկային զենք պահանջել

Լուկաշենկոն ասել է, որ ինքն է Ռուսաստանից միջուկային զենք պահանջել

Բելառուսի դեմ ագրեսիաայի դեպքում միջուկային զենքի կիրառման հարցում որևէ երկմտանք չի լինի։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է «ԲելՏա»-ն։

Խոսելով Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման պատճառների մասին՝ երկրի նախագահն ասել է. «Ինչո՞ւ է դա անհրաժեշտ, որպեսզի ինչ-որ սրիկաների ոտքն այլևս չլինի բելառուսական հողի վրա»։

Իսկ նման զինատեսակների կիրառման պատճառը, ըստ նրա, կարող է լինել միայն մեկը՝ ագրեսիան Բելառուսի դեմ։

«Պատասխանն անմիջապես կլինի, ես դա արդեն մի քանի անգամ ավելի վաղ ասել եմ»,- հավելել է Բելառուսի ղեկավարը։

Ընդգծելով Բելառուսում տեղակայվելիք միջուկային զենքի զգալի հզորությունը՝ պետության ղեկավարն ասել է. «Կարծում եմ, որ հազիվ թե որևէ մեկը ցանկանա կռվել այնպիսի երկրի դեմ, որն ունի նման զենք։ Սրանք զսպման զենքեր են»։

«Այնուամենայնիվ, իրավիճակներից, որտեղ այն պետք է կիրառվի, իհարկե, կուզենայի խուսափել։ Աստված մի արասցե, ստիպված լինեմ որոշում կայացնել մեր ժամանակներում այդ զենքի կիրառման վերաբերյալ, բայց ոչ մի երկմտանք չի լինի, եթե մեր դեմ ագրեսիա լինի»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտել տակտիկական միջուկային զենք տեղակայել հանրապետությունում, դա Մինսկի պահանջն է եղել։

«Ռուսաստանը ոչնչի չի ձգտում։ Բանը Ռուսաստանը չէ»,- նշել է Բելառուսի նախագահը։

  • Կիսվել: