չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ով աշխատանքում թերանում է, նրան պետք է ուղարկել դաշտ՝ տրակտոր, կոմբայն քշելու. Լուկաշենկո

Ով աշխատանքում թերանում է, նրան պետք է ուղարկել դաշտ՝ տրակտոր, կոմբայն քշելու. Լուկաշենկո

Նրանք, ովքեր լավ չեն կատարում իրենց աշխատանքային պարտականությունները գյուղատնտեսության ոլորտում, խախտում են աշխատանքային կարգապահությունը հատկապես բերքահավաքի ժամանակ, պետք է գնան բանակ՝ ծառայելու։ Այս մասին գյուղատնտեսության, մասնավորապես՝ բերքահավաքի հետ կապված թեմաների քննարկման նպատակով հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասեք Խրենինին (Բելառուսի պաշտպանության նախարարը-խմբ․), որ նրանց, ովքեր աշխատել չգիտեն, զորակոչի բանակ՝ հարավային սահման՝ անտառ»: Լուկաշենկոն պարզաբանել է, որ նկատի ունի այն տարածքները, որտեղ այժմ հատուկ ռազմական գործողությունն է ընթանում։

Բելառուսի նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ իրենք ոչ մեկի դեմ «ռազմական հարձակում ձեռնարկելու մտադրություն» չունեն. «Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվում, ապահովում ենք մեր անվտանգությունը»:

Նա նաև հայտարարել է, որ իրենց աշխատանքային պարտականություններում թերացող պաշտոնյաներն էլ պետք է պատասխանատվություն կրեն․ ով թերանում է, նրան պետք է ուղարկել դաշտ՝ տրակտոր, կոմբայն քշելու, աշխատելու։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: