շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության շուրջ 25 հազար բնակիչներ հատել են Ռուսաստանի սահմանը

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության շուրջ 25 հազար բնակիչներ հատել են Ռուսաստանի սահմանը

Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության արդեն շուրջ 25 հազար բնակիչներ հատել են Ռուսաստանի սահմանը: Այս մասին հայտնել է ԼԻՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը: Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին բնակիչների՝ դեպի Ռոստովի շրջան ժամանակավոր տարհանման մասին: Տարհանվողների առաջին շարքում են կանայք, երեխաներն ու տարեցները:

Իր հերթին Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ: «Ցավոք, այո: Ցանկացած պահի կարող է սկսվել լայնածավալ հարձակում։ Դրա համար բացարձակապես ամեն ինչ պատրաստ է», – ասել է նա՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Դոնբասում իրավիճակը լայնամասշտաբ պատերազմի կարող է հանգեցնել: Բացի այդ, Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր պահեստազորայիների 2022 թվականի զորակոչի վերաբերյալ: «Պահեստազորի ՌԴ քաղաքացիներին 2022 թվականին զորակոչել ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի զինված ուժերում, պետական անվտանգության և անվտանգության դաշնային ծառայության մարմիններում»,- ասվում է փաստաթղթում։

  • Կիսվել: