ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԼՂ հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Ժնևում կանցկացվի դռնփակ

ԼՂ հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Ժնևում կանցկացվի դռնփակ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ Ժնևում քննարկում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

 

«Հինքշաբթի օրը հանդիպում է տեղի ունեցել համանախագահների միջև, իսկ այսօր հանդիպում է նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ այդ հանդիպումը փակ է մամուլի համար:

Այս պահին նաև հայտնի չէ՝ հանդիպման արդյունքում հայտարարություն լինելու է, թե՝ ոչ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: