հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լավրովը և Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ հարցեր

Լավրովը և Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ հարցեր

Նոյեմբերի 3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ընթացիկ զարգացումների շուրջ։ Ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Կողմերն ընդգծել են կրակի անհապաղ դադարեցման և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ հումանիտար օգնության տրամադրման անհրաժեշտությունը։

Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով իրականացվող Ռուսաստանի ջանքերի մասին՝ ուղղված լարվածության թուլացմանը և իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ուղի տեղափոխելուն։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ընթացիկ հարցերի։

  • Կիսվել: