ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լավրովն ու Բլինքենը քննարկել են իրավիճակն Աֆղանստանում

Լավրովն ու Բլինքենը քննարկել են իրավիճակն Աֆղանստանում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակն Աֆղանստանում՝ երկրից նախագահի փախուստից և այնտեղ ռեժիմի փոփոխումից հետո, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես հաղորդվում է՝ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձենությամբ։

Նշվում է, որ Բլինքենը պատմել է ամերիկյան վարչակազմի կողմից ձեռնարկվող գործողությունների մասին՝ Քաբուլում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տարհանման և իրադրությունից բխող անհետաձգելի մարդասիրական հանձնարարությունների լուծման համատեքստում։

Լավրովն էլ իր հերթին գործընկերոջը հայտնել է իրադրության վերաբերյալ ռուսական կողմի գնահատականների և Աֆղանստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ՌԴ դեսպանության կապերի մասին՝ ի նպաստ կայունության և կարգուկանոնի ապահովման։

Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները՝ Չինաստանի, Պակիստանի, հետաքրքրված այլ երկրների և ՄԱԿ-ի մասնակցությամբ՝ նպաստելու նոր պայմաններում ներառական միջաֆղանական երկխոսության համար նախադրյալների ստեղծմանը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը շարունակում է գործել նորմալ ռեժիմով, և իրավիճակը քաղաքում և Աֆղանստանում ընդհանուր առմամբ կայունանում է։

 

  • Կիսվել: