Կուրսկի շրջանի 74 բնակավայր Ուկրաինայի վերահսկողության տակ է․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկատվություն է տարածել Ռուսաստանի Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի գործողության մասին:
Նա, մասնավորապես, նշել է, որ, չնայած բարդ ու ինտենսիվ մարտերին, ուկրաինական ուժերը շարունակում են առաջ շարժվել Կուրսկի շրջանում, և տարածաշրջանի 74 բնակավայր այժմ Ուկրաինայի վերահսկողության տակ է:
Բացի այդ՝ Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ մշտապես կապի մեջ է իր երրկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հետ, որը զեկուցում է ճակատում տիրող իրավիճակի և Կուրսկի շրջանում գործողության առաջընթացի մասին։