ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կուրսկի մարզում հայտնում են սահմանամերձ տարածքի գնդակոծման մասին

Կուրսկի մարզում հայտնում են սահմանամերձ տարածքի գնդակոծման մասին

 Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Կուրսկի մարզի Խոմուտովսկի շրջանի սահմանամերձ տարածքը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

«Ուկրաինայի ԶՈւ-ն հենց հիմա գնդակոծում է Խոմուտովսկի շրջանի սահմանամերձ տարածքը։ Վնասվել են էներգամատակարարման օբյեկտները, ինչի հետևանքով հոսանքազրկվել է Իսկրա գյուղը։ Հենց որ իրավիճակը թույլ տա, էներգետիկները կսկսեն արտակարգ վերանորոգումը», - գրել է նահանգապետը։

Նշենք, որ ավելի վաղ Ստարովոյտը հայտնել էր Տյոտկինո գյուղի գնդակոծության մասին, որի հետևանքով երկու տղամարդ էր վիրավորվել։ Նրանցից մեկը մահացել էր շտապօգնության ժամանումից առաջ։

  • Կիսվել: