հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրեմլում բացասաբար են վերաբերվում որոշ ռուսաստանցիների համար Հայաստան մուտքի արգելքին. Պեսկով

Կրեմլում բացասաբար են վերաբերվում որոշ ռուսաստանցիների համար Հայաստան մուտքի արգելքին. Պեսկով

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանից որոշ լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների Հայաստան մուտքի արգելքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր հարաբերությունները նման դեպքերից»,- լրագրողներին ասել է նա։
 
Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։
 
ՏԱՍՍ–ը հիշեցնում է, որ մարտի 7-ին МГИМО-ի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ «Նյուզ Մեդիա» հրատարակչության գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Սողոմոնյանը մանրամասնեց, որ Գաբրելյանովը Մոսկվա է վերադարձել հաջորդ չվերթով։

2022 թվականի հոկտեմբերին էլ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էր հայտարարել, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։

  • Կիսվել: