Կրեմլում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու ՆԱՏՕ-ի գաղափարը վտանգավոր են անվանել
ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայում անխոհեմ եւ վտանգավոր որոշում կլինի, շփումը կարող է դժվար վերականգնվող հետեւանքների հանգեցնել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա շատ անխոհեմ եւ չափազանց վտանգավոր որոշում կլիներ: Ռազմական հատուկ օպերացիա է իրականցվում, եւ մեր զինվորականների եւ ՆԱՏՕ-ի զինուժի միջեւ ցանկացած հնարավոր շփում կարող է լիովին հասկանալի դժվարությամբ վերականգնվող հետեւանքների հանգեցնել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի խաղաղապահների՝ Ուկրաինա մտնելու մասին հայտարարությունները։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չէր բացառել, որ Լեհաստանը, որի իշխանությունները հայտարարում են Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելու անհրաժեշտության մասին, կցանկանար հիմնավորվել այդ երկրի արեւմուտքում։ Հաշվի առնելով այն, որ այդ գործողությունները Ռուսաստանի Դաշնության եւ դաշինքի միջեւ ուղիղ բախման կհանգեցնեն, նախարարը նշել էր, որ Լեհաստանի ներկայացուցիչները հայտնի են իրենց «ոչ ստանդարտ քայլերով», որոնք ուղղված են «մեծ փորձանքի» հրահրմանը։