շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կրեմլում հայտարարել են, որ դրական սպասումներ չունեն Զելենսկու Վաշինգտոն այցելությունից

Կրեմլում հայտարարել են, որ դրական սպասումներ չունեն Զելենսկու Վաշինգտոն այցելությունից

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում դրական սպասումներ չկան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոն այցելությունից։

Կրեմլի ներկայացուցչին հարցրել են, թե կան արդյոք դրական սպասումներ այս առիթով եւ արժե արդյոք սպասել Կիեւի կողմից խաղաղ բանակցությունների կազմակերպման Վաշինգտոնի որոշ՝ ավելի հանգիստ հայտարարություններից հետո։

«Ոչ»,- պատասխանել է Պեսկովը։

Նրան նաեւ հարցրել են, թե արդյոք իր կարծիքով՝ Կիեւի դիրքորոշումը կարող է փոխվել դեպի բանակցային գործընթացի կողմը։

Պեսկովն այս հարցին նույնպես ժխտական պատասխան է տվել։

Բացի այդ, Կրեմլի ներկայացուցչին հարցրել են, թե արժե արդյոք սպասել ինչ-որ վատ բան, օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից Կիեւի ֆինանսավորման ավելացում։

«Շարունակվում են սպառազինությունների մատակարարումները, ընդլայնվում է մատակարարվող սպառազինությունների տեսականին։ Այս ամենը, անշուշտ, տանում է դեպի հակամարտության խորացում եւ ոչ մի լավ բան չի խոստանում Ուկրաինային»,- ասել է Պեսկովը։

  • Կիսվել: