հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրեմլից հաստատել են․ Էրդողան-Պուտին հանդիպում է սպասվում

Կրեմլից հաստատել են․ Էրդողան-Պուտին հանդիպում է սպասվում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու նպատակով նախապատրաստվում է: Սյս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ դա շատ բազմակողմ է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նշել է, որ քննարկվելու են նաև Սիրիայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։

Էրդողան-Պուտին հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։

  • Կիսվել: