շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրեմեննայա բնակավայրի գնդակոծության հետևանքով 2 խաղաղ բնակիչ է մահացել

Կրեմեննայա բնակավայրի գնդակոծության հետևանքով 2 խաղաղ բնակիչ է մահացել

ԼԺՀ-ի Կրեմեննայա քաղաքում ուկրաինական գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը։

«Ուկրաինայի զինված կազմավորումները գնդակոծել են Կրեմեննայա բնակավայրը` կիրառելով 155 միլիմետրանոց հրետանային զենք (երեք արկ)։ Տուժածների և վնասների մասին լրացուցիչ տեղեկությունները ճշտվում են»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: