Կրակոցներ Շվեդիայի մզկիթի մոտ. կան վիրավորներ
Շվեդիայի կենտրոնական Էրեբրո քաղաքում երկու մարդ է վիրավորվել մզկիթի մոտ՝ ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի ունեցած կրակոցների հետևանքով: Այս մասին հաղորդում է տեղական TV4 հեռուստաալիքը:
Նշվում է, որ նախնական վարկածի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հանցավոր խմբերի բախման հետևանքով։
Ինչպես հայտնի ՝ մի քանի տարի է, ինչ Շվեդիան պայքարում է կազմակերպված հանցավոր խմբերի դեմ, որոնք հաճախ բռնություններում ու հարձակումներում ներգրավելու համար դեռահասների են հավաքագրում՝ սոցիալապես անապահով ներգաղթյալների թաղամասերից։
Տեղական TV4 հեռուստաալիքը հայտնել է, որ վերջերս Էրեբրոյում երկու մրցակից մաֆիոզ խմբավորումների միջև լարվածություն էր սկսվել։



