շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Կոսովոյի սերբերը Միտրովիցայում նոր բարիկադներ են դրել

Կոսովոյի սերբերը Միտրովիցայում նոր բարիկադներ են դրել

Կոսովոյի Միտրովիցա քաղաքի սերբերն այսօր առավոտյան նոր բարիկադներով փակել են ճանապարհները: սերբերի ու ալբանացիների թաղամասերը կապող ճանապարհների վրա բեռնատարներ են կանգնեցվել: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերբիան երեկ երեկոյան հայտարարել էր բանակն ու ռազմական ոստիկանությունը մարտական պատրաստվածության բերելու մասին։ ՛՛Խուճապի պատճառ չկա, բայց պատճառ կա մտահոգվելու՛՛,-նշել էր Սերբիայի պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք, որ Բելգրադը չի ճանաչում 2008-ին Սերբիայից անջատված Կոսովոյի անկախությունը։ Կոսովոյի հյուսիսում շուրջ 50 հազար սերբ է բնակվում, և տարբեր առիթներով պարբերաբար լարվածություն է առաջանում Պրիշտինայի ու սերբաբնակ շրջանի միջև։

 

  • Կիսվել: