շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Բահամյան կղզիները ճանաչել է Կոսովոյի անկախությունը

Բահամյան կղզիները ճանաչել է Կոսովոյի անկախությունը

Բահամյան կղզիները ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Կոսովոյի առաջնորդ Վյոսա Օսմանին՝ նշելով, որ սա  պատմական որոշում է:

Նրա խոսքով՝ Կոսովոյի ճանաչման մասին համաձայնագիրը ձեռք է բերվել երկրի մայրաքաղաք Նասաուում։

Ատլանտյան օվկիանոսում գտնվող կղզեպետության կողմից Կոսովոյի ճանաչման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը ստորագրվել է նախագահ Օսմանիի եւ Բահամյան կղզիների վարչապետ Ֆիլիպ Դեւիսի միջեւ։

Համատեղ հայտարարության մեջ Կոսովոն եւ Բահամյան կղզիները հայտարարել են Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին իրենց հավատարմության մասին՝ ներառյալ ինքնիշխանության հարգանքը, պետությունների հավասարությունը եւ վեճերի խաղաղ կարգավորումը։

Նրանք պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձության եւ կառուցողական փոխգործակցության վրա։

Ավելի ուշ մամուլի ասուլիսում վարչապետ Դեւիսը հայտնել է, որ Կոսովոն կարող է Բահամյան կղզիներին վստահել որպես հուսալի եւ կայուն գործընկերոջ։

Այսպիսով՝ Բահամյան կղզիները դառնում է Կոսովոն ճանաչած 121-րդ երկիրը:

  • Կիսվել: