հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կոսովոն իր կառավարությանը կոչ է անում բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ

Կոսովոն իր կառավարությանը կոչ է անում բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ

Կոսովոյի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ, տեղեկացնում է Reuters-ը։

Բանաձեւում, մասնավորապես, ասված է. ՛՛Կոսովոյի խորհրդարանը կառավարությանը խնդրում է միջազգային գործընկերների հետ համաձայնեցված անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդին եւ այլ միջազգային կազմակերպությունների անդամակցելու հայտ ներկայացնելու համար՛՛։

Ինչպես նշվում է՝ սերբական փոքրամասնության պատգամավորները բոյկոտել են նստաշրջանը, իսկ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ասել է, որ իր կաբինետը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ նախ միանալով Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, որը խրախուսում է երկկողմ համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների հետ։

Խորհրդարանում ներկա պատգամավորները, որոնց ձեռքին եղել են ՛՛Մենք Ուկրաինայի կողքին ենք՛՛ գրությամբ պաստառներ, եւս քվեարկել են ՌԴ ներխուժումը դատապարտելու օգտին։

  • Կիսվել: