երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ կրկնավարակի դեմ 5 ամսվա իմունիտետ է ձևավորվում. ուսումնասիրություն

Կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ կրկնավարակի դեմ 5 ամսվա իմունիտետ է ձևավորվում. ուսումնասիրություն

Կորանավիրուսով վարակված մարդիկ կրկին վարակվելուց կարող են պաշտպանված լինել հինգ ամիս ժամկետով: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Հանրային առողջապահության կենտրոնի հրապարակած նոր ուսումնասիրության մեջ, տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ, ըստ ուսումնասիրության տվյալների, պարզվել է, որ կորոնավիրուսով արդեն վարակված լինելու հանգամանքը 83 տոկոսով կարող է նվազեցնել կրկին վարակվելու վտանգը՝ այն մարդկանց համեմատ, որոնք դեռ չեն վարակվել:

Ըստ մասնագետների, սակայն, պաշտպանվածությունը բացարձակ բնույթ չի կրում, ինչը նշանակում է, որ մարդիկ կարող են կրկին վարակվել:

Ինչպես հաղորդվում է՝ կորոնավիրուսով վարակված մարդիկ, որոնք իմունիտետ են ձեռք բերել վիրուսի դեմ, կարող են դրա մասնիկները կրել օրգանիզմում՝ քթում կամ կոկորդում, և այդ կերպ վարակիչ լինել այլոց համար:

  • Կիսվել: