հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսն օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ

Կորոնավիրուսն օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ

Կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է կաթիլների միջոցով, որոնք առաջանում են, երբ վարակված անձը հազում է, փռշտում կամ խոսում: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Նշվում է, որ մարդը կարող է վարակվել վիրուսը շնչելու միջոցով, եթե դուք գտնվում եք COVID-19 ունեցող անձից մինչև 1 մետրի սահմաններում, կամ աղտոտված մակերեսը շոշափելով և այնուհետ առանց ձեռքերը լվանալու աչքերին, քթին կամ բերանին դիպչելով։

Պետք է պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն մյուսներից և ախտահանել այն մակերեսները, որոնք հաճախ են շոշափում: 

«Սոցիալական լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունը, որ «COVID-19-ը օդային է», ՃԻՇՏ ՉԷ: Օգնեք դադարեցնել ապատեղեկատվությունը: Տեղեկատվություն տարածելուց առաջ՝ ստուգեք փաստերը»,- ասված է ԱՀԿ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: