չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կորոնավիրուսից մահացածների թիվը Մեծ Բրիտանիայում հասել է 1019-ի. BBC News-ը

Կորոնավիրուսից մահացածների թիվը Մեծ Բրիտանիայում հասել է 1019-ի. BBC News-ը

Կորոնավիրուսով վարակման հետեւանքով բարդություններից մահացած հիվանդների թիվը Մեծ Բրիտանիայում հասել է 1019-ի, տեղեկացնում է BBC News-ը։

Այսօրվա տվյալներով՝ երկրում մահացել է կորոնավիրուսով վարակված 260 մարդ։ Ընդ որում, վարակվածների ընդհանուր թիվը Միացյալ Թագավորությունում կազմել է 17 089։

Ավելի վաղ երկրի կառավարությունը հրահանգել էր թեսթավորել այն բուժաշխատողներին, որոնք հիվանդության ախտանիշներ ունեն կամ ապրում են ախտանիշներ ունեցող մարդկանց հետ։ Առաջնությունը կտրվի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի աշխատողներին, պարաբուժաշխատողներին։

Նշվում է, որ Ուելսում, Շոտլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում բուժաշխատողներին արդեն զննել են կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար։

  • Կիսվել: