ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հնդկաստանում փորձել են վաճառել աշխարհի ամենաբարձր արձանը . The Indian Express

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հնդկաստանում փորձել են վաճառել աշխարհի ամենաբարձր արձանը . The Indian Express

Հնդկաստանում անհայտ անձինք փորձել են համացանցի միջոցով վաճառել աշխարհի ամենաբարձր քանդակը՝ Միասնության արձանը (240 մետր), որը տեղադրված է Գուջարաթ նահանգում: 

Հուշարձանը վաճառքի է ներկայացվել OLX (Online Exchange) հարթակում, որտեղ հայտարարություններ են տեղադրվում ապրանքների վաճառքի, գնման կամ փոխանակման մասին: Նպատակն՝ իբր կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելն է եղել, հայտնում է The Indian Express-ը։

Հայտարարության մեջ, ասվում էր, որ քանի որ արտակարգ իրավիճակ է,  վաճառվում է Միասնության արձանը հիվանդանոցների և բուժսարքավորումների համար միջոցներ հավաքելու նպատակով

Հուշարձանը գնահատվել է 300 մլրդ ռուփի (մոտ 4 մլրդ դոլար): Հայտարարությունը տեղադրվել է ապրիլի 4-ին, սակայն նահանգի իշխանությունները միայն մեկ օր անց են նկատել  այն և դիմել ոստիկանություն:  

Հնդկաստանում կորոնավիրոսի հաստատված 3588 դեպք է գրանցվել,  99-ը՝ մահվան ելքով:

 

  • Կիսվել: