Կողմնակից ենք բանակցային գործընթացին դինամիկա հաղորդելուն. Պեսկովը մեկնաբանել է Զելենսկիի խոսքերը
Կրեմլը համաձայն է, որ Ուկրաինայի հարցով կարգավորման բանակցային գործընթացին անհրաժեշտ է «դինամիկա հաղորդել»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Նշվում է, որ այսպես Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է ակտիվացնել բանակցային ուղղությունը, որպեսզի դրանում ավելի շատ դինամիկա լինի։
«Սա դրական ազդանշան է։ Եվ այստեղ մենք բացարձակապես համաձայն ենք. իրոք, մենք նույնպես կողմնակից ենք բանակցային գործընթացին դինամիկա հաղորդելուն»,- ասել է Պեսկովը:


