ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խորվաթիան ՆԱՏՕ-ին քննադատել է իր տարածքում ռուսական ԱԹՍ-ի թռիչքին միանգամից չարձագանքելու համար. AP

Խորվաթիան ՆԱՏՕ-ին քննադատել է իր տարածքում ռուսական ԱԹՍ-ի թռիչքին միանգամից չարձագանքելու համար. AP

Խորվաթիան ՆԱՏՕ-ին քննադատել է իր տարածքում ռուսական ԱԹՍ-ի թռիչքին դանդաղ արձագանքելու համար, տեղեկացնում է AP-ը։

Նշվում է, որ, ըստ տեղական լրատվամիջոցների, խորվաթ պաշտոնյաները հայտնել են, որ ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը, որը, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտուց թռչել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքով, հատել է Խորվաթիայի տարածքը՝ վնասելով մոտ 40 կայանված ավտոմեքենա: Տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան։

 AP-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Դաշինքի ինտեգրված հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությունը հետեւել է օբյեկտի թռիչքուղուն։ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն ասել է, որ երկրի իշխանությունները տեղյակ չեն եղել, իսկ ՆԱՏՕ-ն արձագանքել է միայն լրագրողների հարցերից հետո։

՛՛Դա բացահայտ սպառնալիք է, եւ՛ ՆԱՏՕ-ն, եւ՛ ԵՄ-ն պետք է արձագանքեին՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: