Խաղաղության բանակցությունների մասին խոսելուց շատ հեռու ենք. Գուտերեշը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
Կարծում եմ՝ մենք դեռ շատ հեռու ենք այն պահից, երբ կարող ենք լրջորեն խոսել խաղաղության բանակցությունների մասին: Հիմա պետք է ամեն բան անել պատերազմի բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու համար: Այս մասին Պորտուգալիայի մայրաքաղաքում Լիսաբոնի համալսարանի 2020 թվականի մրցանակը ստանալուց հետո ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նա նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիներ դեռ չեն ուրվագծվում
Իր այս մեկնաբանությամբ Գուտերեշն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե ինքն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Անկարան պատրաստ է միջնորդել պատերազմը դադարեցնելու գործում:
՛՛Բայց մի օր խաղաղությունը կգա, և այն հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա՛՛,- ասել է Գուտերեշը: