ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Ուկրաինան. ԵՄ բարձր ներկայացուցիչ

Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Ուկրաինան. ԵՄ բարձր ներկայացուցիչ

Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Ուկրաինան: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանով Ռուսաստանը նաև խախտում է 50 տարի առաջ Հելսինկիի եզրափակիչ ակտում իր տված խոստումը՝ հարգանք յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և դաշնակիցներ ընտրելու իրավունքի նկատմամբ: Մենք թույլ չենք տա Ռուսաստանին ոչնչացնել այդ սկզբունքները»:

  • Կիսվել: