կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կազանում դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի, 16-ը հոսպիտալացվել են

Կազանում դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի, 16-ը հոսպիտալացվել են

Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի մասին: Աշակերտներից երկուսը մահացել են՝ երրորդ հարկից ցատկելով:

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը դեպքի վայրում է։ Նրա տվյալներով՝ 16 մարդ է հոսպիտալացվել՝ 12 երեխա, 4 մեծահասակ: Վերջինս հավելել է, որ դպրոցին և հրաձգությունից տուժածների ընտանիքներին կհատկացվի անհրաժեշտ օգնություն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ անհայտ անձը կրակ է բացել կրթօջախի հարևանությամբ, այնուհետև պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ կրակել է անչափահասը, որը բերման է ենթարկվել: Դպրոցում տարհանում է իրականացվել:

Հրաձգություն իրականացնողներից մեկի զենքն օրինապես գրանցված է եղել: 

  • Կիսվել: