ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարսում անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը

Կարսում անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը

Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում շարունակվում է Թուրքիայի զինված ուժերի պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը, որը մեկնարկել է հունվարի 18-ին և կշարունակվի մինչև փետրվարի 2-ը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ զորավարժությունը մասնակիցներ ունի 17 երկրից՝ ներառյալ Գերմանիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից։ Այն համարվում է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենալայնամասշտաբ «Ձմեռ» զորավարժությունը՝ ազգային և օտարերկրյա զինուժի ներգրավվածությամբ։

«Ձմեռ-2023»-ի նպատակներն են համատեղ գործողության կատարման ժամանակ համագործակցության և համակարգման ապահովումը, մարտական զենքերի, տրանսպորտային միջոցների կարողությունների և ստորաբաժանումների՝ խիստ ցուրտ եղանակներին մարտական հնարավորությունների փորձարկումը, ձմռան պայմաններում դաշտում տեղակայվելու, ապաստանելու, համալրման գործողություններում կրթական մակարդակի զարգացումն ու հրամանատարական վերահսկման համակարգերի գործարկման ապահովումը։

Զորավարժության ընթացքում խաղարկվելու են հարձակման, օդային հարձակման, դեսանտի իջեցման, օդային լոգիստիկ աջակցության գործողություններ։ Զորավարժությանը մասնակցում են տանկային ստորաբաժանումներ, հրետանային մարտկոցներ, ականանետային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարական անձնակազմը, կոմանդոսներ և ուղղաթիռներ։

  • Կիսվել: