շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նովայա Կախովկայում արտակարգ դրություն է մտցվել. «Կախովսկայա» ՀԷԿ-ը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ (տեսանյութ)

Նովայա Կախովկայում արտակարգ դրություն է մտցվել. «Կախովսկայա» ՀԷԿ-ը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ (տեսանյութ)

«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի ջրի տակ: 
«Ուղղակի հիդրոէլեկտրակայանն այլևս չկա, այն հավասարվել է Կախովկայի ջրամբարի ջրի մակարդակին»,- պատմել է ականատեսը:

Արտակարգ դրության ռեժիմ է մտցվել Նովայա Կախովկա քաղաքում։ Համապատասխան կարգադրությունն ստորագրել է Նովայա Կախովկայի քաղաքային վարչության ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը։

«Արտակարգ դրություն մտցնել Նովոկախովյան քաղաքային օկրուգում կառավարման համապատասխան մարմինների եւ արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման միասնական պետական համակարգի ուժերի համար 2023թ. հունիսի 6-ի ժամը 12.00-ից»,- նշված է փաստաթղթում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Դնեպրի ջուրը Նովայա Կախովկայի շրջանում բարձրացել է ավելի քան 10 մետր Կախովի ՀԷԿ-ի փլուզումների պատճառով, տեղեկացրել է քաղաքային վարչության ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը։

«Ջուրը բարձրացել է, շարունակում է բարձրանալ։ 72 ժամվա ընթացքում, ըստ կանխատեսումների, կիջնի։ Ջուրը հեղեղում է, Դնեպրի պողոտան արդեն ջրի տակ է։ Դա նշանակում է, որ ջուրը բարձրացել է ավելի քան 10 մետր»,- ասել է նա։


Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը պայթյունի հետևանքով «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է։ Այժմ մոտ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների վտանգի տակ։ Իշխանություններն արդեն իրականացնում են տարհանում, Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա։

Կատարվածի համար Ուկրաինան ու Ռուսաստանն իրար են մեղադրում: Ուկրաինան գործ է հարուցել էկոցիդի հոդվածով՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունի պատճառով։


A drone camera showed the extent of the flooding - water is seen flowing over the top of the damaged damA satellite image shows Nova Kakhovka dam in Kherson region, Ukraine June 5, 2023Images and video from the scene appear to show the dam has been damaged, with Ukraine blaming RussiaThere are warnings of possible major flooding which could displace hundreds of thousands of people

 

  • Կիսվել: