չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ջոնս Հոփքինսի համալսարանը հաշվել է COVID-19-ով վարակման ավելի քան 236 միլիոն դեպք

Ջոնս Հոփքինսի համալսարանը հաշվել է COVID-19-ով վարակման ավելի քան 236 միլիոն դեպք

Համավարակի սկզբից ի վեր COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հասել Է 236 միլիոն 511 հազար 950: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Մահացել Է առնվազն 4 միլիոն 828 հազար 340 ախտահարված:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, վարակման դեպքերի թիվը եղել Է 237 միլիոն 91 հազար 792, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 4 մլն 840 հազար 927:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Worldometer-ի տվյալներով՝ մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 621, իսկ 1 միլիոն բնակչության հաշվով դեպքերի թվաքանակը 30,417 Է: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 21825, Հնդկաստանում՝ 322, Բրազիլիայում՝ 2795, Ռուսաստանում՝ 1456 մարդ, հաղորդել Է«Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: