շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսրայելը պատերազմում է ոչ թե ՀԱՄԱՍ-ի, այլ պաղեստինցի ողջ ժողովրդի դեմ. Պաղեստինի վարչապետ

Իսրայելը պատերազմում է ոչ թե ՀԱՄԱՍ-ի, այլ պաղեստինցի ողջ ժողովրդի դեմ. Պաղեստինի վարչապետ

Այն, ինչ հիմա անում է Իսրայելը, ոչ թե պատերազմ է ՀԱՄԱՍ-ի, այլ պաղեստինցի ողջ ժողովրդի դեմ։ Այս մասին ասել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն՝ Փարիզում Գազայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ համաժողովում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:  

՛՛Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարում է՝ կռվում են ՛՛մարդանման կենդանիների՛՛ դեմ, իսկ Իսրայելի վարչապետը կոչ է անում սպանել՝ չխնայելով ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին. ահա թե ինչ է Իսրայելը կոչ անում իր զինվորներին՛՛,- իր ելույթում նշել է Պաղեստինի վարչապետը։

 

  • Կիսվել: