ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իսրայելը հայտնել է Իրանին հասցվող հարվածների ինտենսիվության մեծացման մասին

Իսրայելը հայտնել է Իրանին հասցվող հարվածների ինտենսիվության մեծացման մասին

Այս շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի և ամերիկյան զինվորականների կողմից Իրանին և նրա կրիտիկական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կմեծանա: Այս մասին ռազմական ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

Նա նշել է, որ Թել Ավիվը վճռական է՝ շարունակելու գլխավորել Իրանի դեմ հարձակումը, գլխատել հրամանատարներին և խափանել Թեհրանի ռազմավարական հնարավորություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել տարածաշրջանում Իսրայելի անվտանգությանը և ԱՄՆ շահերին բոլոր սպառնալիքները:

 

  • Կիսվել: