չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իսրայելը հայտարարել է Լիբանանում տարբեր թիրախներ ոչնչացնելու մասին

Իսրայելը հայտարարել է Լիբանանում տարբեր թիրախներ ոչնչացնելու մասին

 Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող իսլամիստական « Հեզբոլլահ» կազմակերպության թիրախներին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իրականացված հրաձգության։ Այս մասին հաղորդում է ԻՊԲ-ն իր Telegram ալիքում։

«Այդ թիրախների թվում էին սպառազինությունների համալիր, արձակման կետեր, ահաբեկչական հրամանատարական ենթակառուցվածք և մի շարք այլ օբյեկտներ, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահ»-ի տեխնոլոգիական միջոցները», - նշված է հաղորդագրությունում։

ԻՊԲ-ն հավելում է, որ նոյեմբերի 8-ին ավելի վաղ ոչնչացվել է «ահաբեկչական բջիջ, որը փորձում էր Լիբանանից Իսրայելի վրա արձակել հակատանկային հրթիռներ»։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Այս ընթացքում փոխհրաձգություններ և բախումներ են տեղի ունեցել նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին, որտեղից, ըստ իսրայելական կողմի տարածած հաղորդագրությունների, «Հեզբոլլահ»-ը պարբերաբար թիրախավորում է Իսրայելի տարածքը։

  • Կիսվել: